Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ակցիա. «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից»

Ակցիա. «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացել են «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան, որին մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ։ Արյունատվությունը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորել է անվարձահատույց արյան դոնորության քարոզչությունը հասարակության տարբեր շերտերում, հատկապես՝ երիտասարդության շրջանում։
«Հինգ-վեց տարի առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն առաջինն էր երիտասարդական կազմակերպություններից, որ կարևորեց արյունատվության ակցիան՝ դարձնելով այն ավանդական։ Այս ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Նախ՝ մենք կարողանում ենք հետազոտել երիտասարդներին, և եթե ոմանք ունեն առողջական խնդիրներ, բացահայտել ու հետևողական լինել այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի այդ, մենք կարողանում ենք օգնել արյան կարիք ունեցող բազմաթիվ մարդկանց։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պարբերաբար կազմակերպում է արյունատվության անվարձահատույց ակցիաներ, և հուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ մեր երիտասարդությունը հասկանում է խնդրի կարևորությունը՝ ինքն էլ պատրաստ լինելով մասնակից լինել մարդասիրական այս գործին։ Արդեն ավանդական դարձած այս ծրագիրը մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արյան կարիք ունեցող մարդ կլինի»,- նշել է Կարեն Ավագյանը։

Արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացնում են համապատասխան հարցաթերթիկներ, անցնում բուժզննում, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվում է արյուն տալ։ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը նշել է, որ իրենց համալսարանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման ակցիայի։ «Ուսանողները պետք է գիտակցեն բարեգործության արժեքը։ Մենք պետք է ապրենք առողջ ու հոզոր երկրում, ինչի կայացման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա։ Մեր ուսանողները պետք է պատրաստ լինեն, սեփական արյունը նվիրելով, կյանք պարգևել հիվանդին»,- նշել է Վոլոդյա Գասպարյանը։

ՀՀԿ մամաուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաև մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ Անվարձահատույց դոնորության այս ձրագիրը կնպաստի նաև հանրապետությունում ավարձահատույց դոնորների թվի ավելացման։

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ